Սեպտեմբերի 10-ին ժամը 14։00-ին «Courtyard by Marriott Tbilisi» հյուրանոցում Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հանդես կգա մամուլի ասուլիսով։
Վրաստանում ՀՀ դեսպանատնից տեղեկացնում են, որ հանդիպմանը Բալայանը կխոսի այս տարվա հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի մասին, որին կմասնակցեն շուրջ երեք տասնյակ պետությունների ղեկավարներ, ինչպես նաև 80-ից ավելի պատվիրակություններ տարբեր երկրներից։
Ասուլիսի ընթացքում Տիգրան Բալայանը կպատասխանի նաև լրագրողների հարցերին։