
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանը պատրաստվում է մասնակցել սեպտեմբերի 3-ից 11-ը Վրաստանում անցկացվող Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին: Մեր ունեցած տեղեկություններով` Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի մասնակցությամբ զորավարժություններին Հայաստանը զորախումբ չի ուղարկել:
Նշենք նաեւ, որ Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում` զորավարժությունների մասնակից երկրների դրոշների շարքում ՀՀ պետական դրոշը բացակայում է:
Լուսանկարը` Վրաստանի ՊՆ պաշտոնական կայքից