Այսօր Հայաստանի Ազգային ժողովում ձայների 90 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ Հայաստանի 4-րդ նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը։ Նա պաշտոնը կստանձնի ապրիլի 9-ին, երբ ավարտվում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը:
«Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը հերթական ընտրության դեպքում գումարվում է Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը։ Հետևաբար Ազգային ժողովի հատուկ նիստը կգումարվի ապրիլի 9-ին», -հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը։
Իշխող Հանրապետականի առաջադրած Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին դեմ է քվեարկել ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը: