2017 թ․հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 6 մլրդ 618.2 մլն ԱՄՆ դոլար։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 12.2%-ով ավել է: Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի վիճակագրության ազգային գործակալությունը:
Վերոնշյալ գումարից 1 մլրդ 682.8 մլն կազմել է արտահանումը, մնացած 4 մլրդ 935.5 մլն բաժին է հասնում ներմուծմանը:
Առևտրի բացասական հաշվեկշիռը ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 3 մլրդ 252.7 մլն դոլար, ինչը կազմել է արտաքին առևտրաշրջանառության 49.1%-ը:
Գործակալության տեղեկատվությամբ, 2017 թ․ հունվար-օգոստոս ամիսներին Եվրամիության երկրների հետ Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 804.4 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7.4%-ով ավել է: Արտահանումը կազմել է 400.9 մլն դոլար, իսկ ներկրումը՝ 1 մլրդ 403.5 մլն դոլար:
Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրների հետ առևտրին, առևտրաշրջանառությունը վերոնշյալ ժամանակահատվածում կազմել է 2 մլրդ 110.5 մլն դոլար (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 31%-ով ավել է): Այստեղից արտահանումը կազմել է 674 մլն, իսկ ներկրումը՝ 1 մլրդ 436.5 մլն:
Վրաստանի առևտրային գործընկերների առաջին հնգյակում են Ռուսաստանը, Թուրքիան, Չինաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը։