Թբիլիսիի 08.05.55 ընտրատարածքում ժամը 13-ի դրությամբ խախտումներ չեն գրանցվել, սա հաստատել են ինչպես ընտրական հանձնաժողովի անդամները, այնպես էլ կուսակցությունների ներկայացուցիչները և դիտորդները:
Այս տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց նաև Ազատ դեմոկրատներ կուսակցության՝ հայազգի թեկնածու Միքայել Ավագյանը: Եիտասարդ թեկնածուն ասաց, որ իր քվեն տվեց Վրաստանի առավել լավ ապագայի համար: