Հայաբնակ Բոլնիս Խաչենն այսօր

Քվեմո Քարթլի տարածաշրջանի հայաբնակ Բոլնիս Խաչենն այսօր 1700 բնակիչ ունի: Այս տարիների ընթացքում գյուղը գրեթե 60 %-ով դատարկվել է: Ավելի լավ ապրելու ակնկալիքով բոլնիսցիները մեկնել են Հայաստան և Ռուսաստան: Ամենահրատապը խմելու և ոռոգման ջրի խնդիրն է: Գյուղի պատգամավորի տեղեկություններով` ճապոնական ընկերության դրամաշնորհային ծրագրով 180 հազար դոլար ֆինանսավորմամբ տարեսկզբից ծրագրված է խմելու և ոռոգման ջրի նոր ցանցի շինարարությունը:

15935180_1313899392012567_709403072_oՄեծ խնդիր է նաև գազաֆիկացումը: Գազն անցնում է Բոլնիս Խաչենով և հասնում ադրբեջանական գյուղ: Գյուղի ընդամեը 30 տոկոսն ունի կապույտ վառելիքից օգտվելու հնարավորություն, մնացած բնակիչները ստիպված են մի քանի տարի էլ սպասել:

 

15902444_1313899582012548_1984256602_oՄինչ այդ ձմռանը տները ջեռուցում են փայտի վառարաններով: Գյուղում եկամուտի հիմնական աղբյուրը անասնապահությունն է և գյուղմթերքի առևտուրը: Լոբի, սոխ, կարտոֆիլ ու պղպեղ են աճեցնում, վաճառում մայրաքաղաքի շուկաներում: Գյուղում պահածոների գործարան հիմնելու ծրագրեր ևս կան, որն իրականացնելու դեպքում գյուղացին ստիպված չի լինի մթերքն իրացնելու համար շրջկենտրոն կամ մայրաքաղաք հասնել:

Լևոն Մանուկյանը գոհ է գյուղի ընդհանուր կենսակերպից, ասում է՝ բնակլիմայական պայմաններին միայն երազել կարելի է. «Գյուղը հիմնադրել է Ղարաբաղից եկած Մելիք Աբովը և հիմա մեր գյուղացիք այնքան գոհ են, մենք շնորհակալ ենք մեր պապերից, որ այսպիսի լավ տեղ են եկել, գյուղ հիմնադրել, ո՛չ երկրաշարժ, ո՛չ ջրհեղեղ, ո՛չ քամի, ո՛չ շատ ձյուն, որսը կա, ձուկը գետում, այնպես որ` չենք բողոքում»:

15942588_1313899745345865_609280791_oԲնակիչների հետ զրույցից սակայն պարզվում է, որ նրանք պատգամավորից պակաս լավատես են: Ապրելակերպը չի գոհացնում, աշխատատեղեր չկան, հոգսերից հոգնել են, պարապությունից` ձանձրացել:

 

15942691_1313899385345901_1254286134_oԳյուղի ճանապարհները մասամբ ասֆալտապատվել են: Մանկապարտեզի հարցը ևս չլուծվածների շարքից է: Մանկապարտեզի շենքի վատ պայմանների պատճառով բոլնիսցի փոքրիկները նախադպրոցական կրթություն չեն ստանում: Դպրոցի պայմաններն ավելի բարվոք են, դպրոցը 240 աշակերտ ունի:

Թողնել պատասխան