Համոզված եմ՝ ՀՀ վարչապետի այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
«Մենք ողջունում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան: Հատկանշական է, որ նորընտիր վարչապետն առաջին պաշտոնական այցը կատարում է հենց Վրաստան: Սա ընդգծում է Վրաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը բոլոր ուղղություններով: Այս այցի ընթացքում մենք կքննարկենք առևտրատնտեսական հարաբերությունների, մշակութային կապերի, քաղաքական երկխոսության և համագործակցության տարբեր ձևաչափերի հետ կապված հարցեր», — ասել է Ջանելիձեն:
Այսօր պաշտոնական այցով Վրաստան է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այցի շրջանակներում ՀՀ վարչապետը կհանդիպի Վրաստանի նախագահի, վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ: