
Հարավային Օսիան պատրաստվում է դիրքերն ամրապնդել Լատինական Ամերիկայում: Այս մասին հայտարարել է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը։
«Արված քայլերը և նշված նպատակները վերջնականապես լավ արդյունք են տալու: Մենք պետք է հստակ հետևենք արտաքին քաղաքականության ընթացքին: Համոզված եմ, որ անպայման հաջողության ենք հասնելու»,-նշել է նա:
Իր հերթին Բրազիլիայում Հարավային Օսիայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչ Անդրեյ Թիբիլովը նշել է, որ ջանք չի խնայի, որպեսզի լատինական Ամերիկայում ավելի շատ լսեն Հարավային Օսիայի մասին:
Հատկանշական է, որ Բրազիլիան չի ընդունում Վրաստանի բռնագրաված տարածքների անկախությունը և Հարավային Օսիայի ներկայացուցիչը Բրազիլիայում պաշտոնական կարգավիճակ չունի, փոխանցում է interpressnews-ը։