Վրաստանում սկսվել է «Համընդհանուր պսակադրության» ծրագիրը:
Հոկտեմբերի 17-ին Սուրբ երրորդություն մայր տաճարում տեղի է ունեցել 6 զույգի պսակադրություն՝ Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի օրհնությամբ: Հետաքրքիր է, որ պսակվող ամենատարեց զույգի տարիքը 70 տարի է, ամենաերիտասարդը՝ 18: Ներկայումս ընթացքի մեջ է համընդհանուր պսակադրությանը մասնակցել ցանկացող զույգերի գրանցումը: հաջորդ արարաողությունը նախատեսված է մինչ Սուրբ Ծննդյան պահքը և դրանից հետո: Ծրագրին մասնակից բոլոր ամուսնական զույգերին օրհնում է անձամբ պատրիարքը:
Հայտնի է, որ պսակադրվելու ցանկություն են հայտնել մեծ թվով ամուսիններ: Նրանից շատերը երեխաներ ու թոռներ ունեն: Ծրագրի նախաձեռնողների խոսքով՝ Վրաստանում շատ են ամուսանլուծված զույգերը, ընտանիքի ինստիտուտը կայուն չէ, և այս նախաձեռնության հիմքում ընտանեկան կապերի ամրացումն է: