
Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահ Ակակի Զոիձեն հայտարարել է, որ երկրի բոլոր հիվանդանոցներում կսահմանվի վիրհատության միանման գներ։ «Նույն վիրահատությունը տարբեր հիվանդանոցներում տարբեր արժեք ունի՝ 1000 կամ 5000 լարի և այլն։ Այլևս նման տարբերություն չի լինի»,-ասել է Զոիձեն։
Ըստ Զոիձեի, առողջապահության ծառայության որակի բարելավման նպատակով նախատեսվում է պայմանագրային ռեժիմի անցնել՝ փոխելով նաև ֆինանսավորման կարգը։
Առողջապահության հանձնաժողովի նախագահի խոսքերով, հաջորդ տարվա կարևոր բարեփոխումներից մեկը էլեկտրոնային դեղատոմսերի կիրառումն է: