
Այն քաղաքացիները, ում տարեկան եկամուտն անցնում է 40 հազար լարիից, այլևս չեն օգտվի համընդհանուր առողջապահության շրջանակներում տրամադրվող բուժծառայություններից:
Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեյենկոն ճեպազրույցի ընթացքում խոսել է համընդհանուր առողջապահական ծրագրի որոշ սահմանափակումների մասին: Շահառուների համար գործելու են տարբերակված փաթեթներ: 40 հազար լարին գերազանցող եկամուտ ունեցող քաղաքացիները մոտ 32 հազարն են, ովքեր, թեև այլևս չեն օգտվի ընդհանուր առողջապահական ծրագրի փաթեթից, սակայն կմնան առողջապահական այլ պետական ծրագրերի շահառուներ։