«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը մի նամակ է տարածել՝ նշելով, որ այն ամիսներ առաջ Համայն Վրաց պատրիարք Իլիա երկրորդին է ուղղել պատրիարքարանի սեփականության կառավարման ծառայության ղեկավար հայր Գեորգի Մամալաձեն:
Հիշեցնենք՝ Մամալաձեն օրեր առաջ է ձերբակալվել, մեղադրվում է պատրիարքի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ:
Նամակի վավերականությունը դեռեւս հաստատված չէ: Հեռուստաընկերությունը փոխանցում է՝ փաստաթղթում հոգևոր ներկայացուցիչը Իլիա երկրոդին գրել է պատրիարքարանի ներսում և նրա շուրջ ծավալվողխնդիրների մասին:
«Հիշեցնեմ, որ կաթողիկոս- պատրիարքի որոշմամբ, 2015թ. սեպտեմբերի 14-ին ստեղծվել է գույքի կառավարման գործակալություն, որի ղեկավար եմ նշանակվել ես: 2015թ դեկտեմբերի սինոդի հավաքի ընթացքում ես պիտի ներկայացնեի գործակալության եռամսյա հաշվետվությունը, որը, սակայն, տեղի չունեցավ որոշ մարդկանց պատճառով: Ինձ զրկեցին ղեկավարի պաշտոնից, ես գործունեությունս շարունակեցի որպես ղեկավարի տեղակալ: Ձեզ եմ ներկայացնում եկեղեցու գույքի մասին հաշվետվությունը, որ պետք է ներկայացնեի հավաքի ընթացքում»,-մասնավորապես ասված է նամակում: