
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-ի միջազգային բարեգործական հիմնադրամի պաշտոնական էջը հայտնել է, որ սկսվել է նորածինների 44-րդ մասսայան մկրտության հայտերի ընդունումը: Գրանցված երեխաները դառնալու են պատրիարքի սանիկները: Ծնողները գրանցում կարող են անցնել Պատրիարքարանում` հունիսի 24-30-ը`ժամը 12:00-16:00-ը: Հշեցնենք` Վրաստանում առաջին մասսայական մկրտությունը տեղի է ունեցել 2008-ին:
Պատրիարքը մկրտում է այն ծնողների երրորդ և հաջորդ երեխաներին, ովքեր պսակադրվել են եկեղեցում: Այս նախաձեռնության նպատակը` երկրի դեմոգրաֆիկ իրավիճակի բարելավումն է: Այս պահի դրությամբ Պատրիարքը 28 հազար սանիկ ունի: