«Համալսարանների թիվը պետք է կրճատել»,- այս մասին «ինտերպրեսնյուս» լրատվականի հետ հարցազրույցում հայտարարել է Վրաստանի Կրթության եւ գիտության նախարար Միխեիլ Չխենկելին:
Նրա խոսքով, պետությունը պարտավոր է համալսարաններում գոյություն ունեցող խնդիրների մասին հայտնել դիմորդներին, ուսանողներին ու նրանց ծնողներին :
«Համալսարանների հետ կապված բազմաթիվ նոր մտահղացումներ ունենք, սակայն առաջինը որակի բարձրացման անհրաժեշտությունն է: Արդեն մեկնարկել է համալսարանների մոնիտորինգը, որը երկու տեսակի համալսարան է առանձնացնում։ Եթե մենք պարզենք, որ համալսարանին հնարավորություն տալու դեպքում իրավիճակը կշտկվի, կանենք դա։ Սակայն, եթե հաջորդ մոնիտորինգը դրական շարժ չարձանագրի, տվյալ համալսարանը կզրկվի նոր ընդունելություն կազմակերպելու իրավունքից: Թիվ չեմ նշի, սակայն կասեմ, որ համալսարանների թիվը նվազելու է»,- նշել է նախարարը: