Աջակցել մասնավոր և պետական կազմակերպություններին նորարարական նախագծերի զարգացման ոլորտում և ստեղծել հարթակ նրանց ծանոթության և համագործակցության համար: Սա էր Վրաստանի Արդարադատության նախարարաության, «Տվյալների փոխանակման գործակալության» և «ICT բիզնեսխորհրդի» կողմից կազմակերպված «Վրաստանի նորարարական տեղեկատվական տեխնոլոգիաներ» խորագրով միջոցառման նպատակը:
Միջոցառման հիմնական մասը IT ոլորտի վերաբերյալ համաժողովն էր։ Դրան զուգահեռ կազմակերպությունները ներկայացնում էին իրենց տեխնոլոգիական նվաճումները՝ ցուցահանդեսի տեսքով։
Կոնֆերան-համաժողովին մասնակցում էին ընկերություններ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, ԱՄՆ-ից, Մոնտենեգրոյից, Կոսովոյից, Մակեդոնիայից, Սերբիայից և այլ երկրներից: Զուգահեռաբար անց էր կացվում բարձր տեխնոլոգիաների մրցույթ՝ տարբեր անվանակարգերում:
Միջոցառման կազմակերպիչ, ICT բիզնեսխորհրդի նախագահ Գիգա Շուբիտիձեն, ընդգծեց Հայաստանյան ներկայացուցիչների ակտիվ մասնակցության փաստը:
«Հայաստանի 10 կազմակերպություններից, 20-ից ավելի ներկայացուցիչ է մասնակցում միջոցառմանը, ակնհայտ է նրանց աշխուժությունը հատկապես մրցույթում: Շատ հետաքրքիր են հայաստանյան մասնավոր ոլորտի կազմակերպությունների նախագծերը: Հայերի կողմից մեծ առաջընթաց եմ տեսնում նաև պետական ոլորտի զարգացման նախագծերում, որտեղ առաջներում Վրաստանին շատ էին զիջում»:
Միջոցառման շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսում տեղ էր գտել Հայաստանի առաջին 360 աստիճան կինոթատրոնը, որի յուրահատկությունների մասին պատմեց Լևոն Արամյանը.
«Մեր 360 աստիճան կինոթատրոնը ուղղորդում ենք դեպի կրդություն, պատրաստում ենք ուսումնական ֆիլմեր: Սա առաջին 360 աստիճան կինոթատրոնն է հայաստանում և առաջինն աշխարհում, որ աստղագիտությունից զատ տարածում է այս գաղափարը այլ ոլորտներում»:
iunetworks ընկերության կոմերցիոն տնօրեն Արմեն Պապյանը ներկայացրեց Հայաստանի ամենախոշոր IT Ընկերություններից մեկը՝ համեմատելով միջոցառումը հայաստանում կազմակերպվող համանման միջոցառումների հետ:
«iunetworks-ը Հայաստանում գործող IT ընկերություններից ամենախոշորն է, սակայն ոչ ամենահինը: Ունենք 8 տարվա պատմություն: Մենք առաջարկում ենք ֆունկցիոնալ լուծումներ, այնպիսի լուծումներ, որոնք սովոր ենք լսել համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություններից: Պետք է նշեմ որ նրանց մենք ոչ միայն չենք զիջում այլ նաև որոշ տեղերում անցնում ենք: Հայաստանում ունենք նմանատիպ ձևաչափ «Դիջիտեք բիզնես ֆորում», որը փոքր ինչ տարբերվում է նրանով, որ մեր մոտ մի ընդհանուր միջոցառում է սկզբում այնուհետև այն բաժանվում է տարբեր ուղղոթյունների, մարդիկ կարող են ընտրել իրենց հետաքրքրողը: Չնայած դժվարանում եմ համեմատել, թե որն է ավելի լավը»:
Վրաստանի ֆինանսների նախարարության, ֆինանսավելուծական ծառայության ներկայացուցիչ Թեոնա Էջիբաձեն ներկայացնում էր գերատեսչության կողմից մշակված 4 էլեկտրոնային համակարգերը.
«Ամեն տարի ֆինանսների նախարարությունը նորանոր հնարավորություններ է առաջարկում սպառողին: Այս տարի քաղաքացիների ուշադրությանն ենք ներկայացրել փաստաթղթերի, մարդկային ռեսուրսների և այցելուների կառավարման էլեկտրոնային տարբերակները»:
Միջոցառուման երկրորդ օրը՝ նոյեմերի 11-ին, քննարկվել է մեծամասամբ կիբերանվտանգության ոլորտին վեաբերվող հարցեր: