«Վրացական երազանք»-ը այսպես է մտածում. հաղթենք ընտրություններում ու հետո անենք այն, ինչ ցանկանում ենք»,- նման հայտարարություն է արել «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգա Բոկերիան:
Բոկերիան նշել է, որ կառավարության պարտավորությունն է` գալ խորհրդարան և հարցերին պատասխան տալ: Ընդդիմադիր պատգամավորը պնդում է, որ «Եվրոպական Վրաստան»-ը արդեն մեկ ու կես տարի է նախարարներից պահանջում է գալ խորհրդարան և հանդիպել խորհրդարանական փոքրամասնությանը, չնայած նախարարները օրենք են խախտում ու դիմումներին նույնիսկ նամակով չեն պատասխանում:
«Գործող օրենսդրության համաձայն՝ բոլոր նախարարները պարտավոր են, խմբակցության կողմից պահանջի դեպքում, խորհրդարան գալ և մասնակցել բանավեճին: Նախարարներն այս օրենքին ուշադրություն չեն դարձնում: Մոռանում են, որ դա նրանց պարտավորությունն է: Այսօր նույնպես սպասում ենք երկու նախարարի, չնայած, ո՛չ արտաքին գործերի և ոչ էլ ֆինանսների նախարարություններից պատասխան չունենք: Սա «Եվրոպական Վրաստան»-ի խնդիրը չէ, սա ամբողջ երկրի խնդիրն է»,- հայտարարել է Բոկերիան: