Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար Կերտիս Սկապարոտտին միությանը կոչ է արել պատրաստ լինել Ռուսաստանի հետ պայքարին և այլ մարտահրավերների:Այս մասին գրել է Պենտագոնի պաշտոնական կայքէջը: Սկապարոտտիի խոսքով` ՆԱՏՕ-ն բախվում է վերածնվող Ռուսաստանի հետ, որը ձգտում է լինել համաշխարհային տերության դերում: Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մյուս խնդիրներն են` ահաբեկչությունն ու փախստականների հետ կապված ճգնաժամը.
«Այս մարտահրավերներին արձագանքելու համար մենք պետք է մշտապես բարձրացնենք մեր պատրաստվածության մակարդակը, որպեսզի այսօր ի վիճակի լինենք պայքարել, եթե զսպել չհաջողվի»:
Վերջինս ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունները քննարկում են Արևելյան Եվրոպայում ևս 4 գումարտակ տեղակայելու հարցը` կապված Ռուսաստանի կողմից անցկացվող զորավարժությունների հետ: