Վրաստանի թատրոնների ֆինանսավորման նոր մոդելը պատրաստ կլինի մայիսի վերջին: «Interpressnews» լրատվականի հետ զրույցում Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն տեղեկացրել է, որ գերատեսչության արվեստի բաժինն առաջիկայում կսկսի ֆինանսավորման նոր մոդելի շուրջ քննարկումները:
«Հաշվի առնելով միջազգային փորձը՝ հաստատված մոդելը կառաջարկվի Թբիլիսիի եւ շրջանների թատրոններին: Կարծում եմ, որ ընդհանուր համաձայության կգանք․ Այն կնպաստի նախարարության եւ թատրոնների միջև հարաբերությունների բարելավմանը»,- ասել է Միխեիլ Գիորգաձեն:
Նախարարը ցանկությունուն է հայտնել հարցի շուրջ հանրային քննարկումներ անցկացնել՝ ներգրավվելով ոլորտի մասնագետներին:
Հիշեցնենք՝ նախորդ ամիս Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարը հայտարարել էր, որ թատրոնների ղեկավարները լրացուցիչ ֆինանսավորում ստանալու համար քայլեր չեն ձեռնարկում: Նրա պարզաբանմամբ՝ համաձայնության արդյունքում ծրագրվում է թատրոնների ֆինանսավորման նոր, արդյունավետ համակարգ ձևավորել: