
«Ես կցանկանայի, որ նախագահի ելույթը լիներ ավելի օբյեկտիվ, խորը և ծավալուն»,- խորհդարանում լրագրողների հետ զրույցում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսպես է մեկնաբանել նախագահի ելույթը:
«Ավանդական ելույթ էր, որում նախագահն ընթացիկ իրադարձությունների հետ կապված սեփական տեսակետը ներկայացրեց: Կարող եմ ասել, որ մեր երկրի տնտեսությունում, դատական համակարգում ու ժողովրդավարության հարցում զգալի առաջընթաց կա: Այս մասին են վկայում միջազգային գործընկերները»,- հայտարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: