
Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալությունը Սուրբ Աստվածածնի տաճարին ընծայման տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հայ Առաքելական եկեղեցուն ու Վրաստանում ապրող հայերին:
«Այսօր Հայ ուղղափառ եկեղեցին նշում է Աստվածածնի՝ տաճարին ընծայման տոնը: Այս օրը երեքամյա Մարիամին, որպես Մեսիայի մայր, ծնողները տաճար տարան: Տոնը կապված է Հուստինիանոս կայսեր կողմից հին հրեական տաճարի վայրում սուրբ Աստվածածնի պատվին կառուցած տաճարի հետ: Այն հայկական եկեղեցու անշարժ տոներից է, որ նշվում է 17-րդ դարից: Կրոնի հարցերով պետական գործակալությունը տոնի առիթով շնորհավորում է Հայ Ուղղափառ եկեղեցուն, Վրաստանում բնակվող հայերին»,- ասված է գործակալության տարածած հայտարարությունում: