
Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալությունը հնարավոր է դադարի իր գործունեությունը: Այս մասին Interpressnews-ին տեղեկացրել է գաղտնի աղբյուրը՝ նշելով, որ կառավարությունը ակտիվորեն քննարկում է տվյալ հարցը:
Interpressnews-ը նշում է, որ կառավարությունից, սակայն, չեն շտապում հաստատել լուրը:
Կրոնի հարցերով պետական գործակալությունը Վրաստանի կառավարության որոշմամբ ստեղծվել է 2014 թ․ փետրվարի 19-ին: