Վրաստանի Կրթության և գիտության նորանշանակ նախարար Միխեիլ Չխենկելին այսօրվանից պաշտոնապես աշխատանքի է անցնում: Չխենկելին հայտարարել է, որ կառավարության 4 կետից բաղկացած ծրագրում կրթությունն ու գիտությունը կարևոր տեղ են զբաղեցնում:
«Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Վրաստանի վարչապետին, ով ինձ վստահեց: Իմ գիտելիքները, փորձն ու ողջ էներգիան կտրամադրեմ այս շատ կարևոր գործին: Երեկ հանդիպել եմ վարչապետին, խոսել ենք շատ կարևոր թեմաների շուրջ»,- հայտարարել է Չխենկելին:
Վերջինիս խոսքով, երիտասարդները պետք է զգան, որ պետությունը հոգ է տանում իրենց մասին: «Շատ տաղանդավոր երիտասարդներ ունենք և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ ներուժը ռեալիզացվի»,- հայտարարել է նորանշանակ նախարարը: