«Մենք Եվրոպայի ձեր դարպասներն ենք, այնպես, ինչպես Վրաստանն է մեզ արևելքի հետ կապողը»,- այս մասին հայտարարել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավորական պալատի նախագահ Լիվյու Դրագնեն՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ժամանակ:
Վրաստանի կառավարության մամլո ծառայության հաղորդմամբ` կողմերը խոսել են տնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացման մասին: Լիվյու Դրագնեան վերահաստատել է Վրաստանի ռազմավարական նշանակությունը Ռումինիայի համար և ընդգծել, որ երկու երկրների հարաբերություններն օրեցօր ավելի բարձր մակարդակի են անցնում:
Հանդիպմանը քննարկվել է նաև Վրաստանի՝ եվրոպական և եվրատլանտյան կառույցներում ինտեգրման հարցը: