Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ապրիլի 22-23-ը պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական հանրապետություն:
Գիորգի Կվիրիկաշվիլիի և Վրաստանում գտնվող Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել ինչպես ԻԻՀ կատարելիք պաշտոնական այցին, այնպես էլ երկկողմ հարաբերությունների զարգացմանը, տեղեկացնում է Վրաստանի կառավարության հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Հանդիպումներում հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև աճող առևտրա-տնտեսական հարաբերությունների պահպանմանն ու զարգացմանը։Կվրիկաշվիլին նշել է, որ Վրաստանը մեծ կարևորություն է տալիս հացին: Խոսվել է նաև էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ որլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների մասին:
Վրաստանի վարչապետը Իրանի արտգործնախարարին շնորհակալություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու համար: