
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին չի բացառել նախարարություններում փոփոխությունների հնարավորությունը: Այս մասին նա հայտարարել է՝ խոսելով նախարարությունների գործունեության բարելավվման հարցի շուրջ։
«Ավելի լավ է սպասենք, երբ կավարտվի ընտրությունների այս շրջանը։ Հոկտեմբերի 30-ին ընտրությունների 2-րդ փուլն է։ Ուզում ենք, որ մեր երկրի բնակչությունն իմանա, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել: Սրանից հետո բացառված չեն նաեւ որոշակի փոփոխությունները նախարարություններում»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին՝ նշելով, որ հարցի շուրջ անցկացվող խորհրդակցությունների ավարտին կհայտարարվի նաև արդյունքների մասին։