
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին Կվիրիկաշվիլին գրել է Twitter-յան իր էջում: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է․
«Շնորհավորանքներս Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մաղթում եմ ամենայն բարիք՝ Ձեր հետագա գործունեությունում։ Վրաստանը հաստատապես աջակցում և կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին։ Ես հավատում եմ, որ մեր երկրների միջև ամուր կապերն ու բարեկամությունն ավելի կխորանան»։