
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին համայն Վրաստանին շնորհավորել է Մարիամոբա տոնի առիթով:
«Սրտանց շնորհավորում եմ Մարիամոբայի ամենագեղեցիկ տոնի առիթով: Միասնականություն, երջանկություն մեր ընտանիքներին եւ երկրին, հզորացում եմ մաղթում մեզ»,- հայտարարել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը նաեւ կաթողիկոս-պատրիարքին է շնորհակալություն հայտնել: Կվիրիկաշվիլիի հայտարարությամբ, պատրիարքի աղոթք-օրհնանքի շնորհիվ Բորջոմիի բնական աղետից մարդկային կյանքի կորուստներ չեղան: