Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Կարլո Կալենդային:
Կառավարության աշխատակազմի փոխանցմամբ` հանդիպմանը նշվել է, որ Վրաստանի և Իտալիայի միջև տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժ կա: Կողմերը քննարկել են առևտրա-տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր:
Վարչապետի խոսքերով` Իտալիան Վրաստանի ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկն է: 2016 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 23%-ով: Կվիրիկաշվիլին նաև հավելել է, որ Եվրամիության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում երկկողմ համագործակցության համար:
Կողմերը հույս են հայտնել, որ Հռոմում տեղի ունեցած բիզնես-ֆորումի շնորհիվ իտալացի ներդրողներին էլ ավելի կհետաքրքրի Վրաստանի ներդրումային ներուժը: Գիորգի Կվիրիկաշվիլին Կարլո Կալենդային ծանոթացրել է 4 կետերից բաղկացած բարեփոխումների ծրագրին, որը ուղղված է տնտեսական, մարդու, կապիտալի և էֆեկտիվ կառավարմանը: