
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում է ունեցել Իռլանդիայի խորհրդարանական պատվիրակության հետ:
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Իռլանդացի խորհրդարանականները ողջունել են Վրաստանի գրանցած հաջողությունները՝ Եվրոպական և Եվրաատլանտյան կառույցներում ինտեգրման ուղղությամբ:
Հանդիպմանը խոսվել է նաև Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքների շուրջ գոյություն ունեցող խնդիրների մասին:
Իռլանդացի պաշտոնյաներն ընդգծել են Իռլանդիայի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Տեղեկացնում է agenda.ge-ն: