Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդես է եկել Սահմանադրության մեջ փոոխություններ մտցնելու նպատակով հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։
Այս մասին Կվիրիկաշվիլին հայտարարել է կառավարության հոկտեմբերի 19-ի նիստի ընթաքում:
«Մենք ժառանգություն ենք ստացել ոչ հավասարակշռված մի Սահմանադրություն։ Ես կարծում եմ, որ անրհաժեշտ է հանձանաժողով ստեղծել՝ հանրության յուրաքանչյուր խմբի ակտիվ մասնակցությամբ իրականացնել այնպիսի փոփոխություններ, որը ոչ ոքի ապագայում թույլ չի տա կոնցենտրացնել իշխանությունը»,-ասել է Կվիրիկաշվիլին՝ հույս հայտնելով, որ դա կդառնա եվրոպական ժողովրդավարական Վրաստանի Սահմանադրությունը:
Կառավարության ղեկավարն ասել է նաև, որ այս հարցում շտապողականությունը պետք չէ․ «Մեր հիմնական նպատակն է ստեղծել բարձր զարգացման դինամիկա, ինչը մենք խոստացել ենք մեր ընտրողներին»։
Կվիրիկաշվիլին հավաստիացրել է, որ «Վրացական երազանք» կուսակցությունը իրականություն է դարձնելու նախընտրական շրջանում տված բոլոր խոստումները։