«Նախարարություններում իրականացված վերակազմավորման վերաբերյալ գնահատականներն օբյեկտիվ չեն»,- ի պատասխան լրագրողների հարցերին՝ հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Նշենք, որ Վրաստանի երիտասարդ իրավաբանների միությունն ուսումնասիրություն էր հրապարակել, որի համաձայն` 5 նախարարություններում իրականացված վերակազմավորման հետևանքով աշխատանքից ազատվել է 2.300 մարդ:
Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքերով, օպտիմալացումը տեղի է ունեցել ըստ անհրաժեշտության:
«Համաձայն չեմ այդ գնահատականների հետ: Հնարավորինս հոգ ենք տարել մարդկանց մասին, որքան հնարավոր է աշխատակիցներին պահել ենք: Այս պարագայում շատ դժվար է վերլուծություն անել: Հիմնականում կարող եմ ասել հետևյալը. կարծում եմ՝ սա ոչ օբյեկտիվ գնահատական է»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: