
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անդրադարձել է ընտրություներից հետո խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու շուրջ խոսակցություններին:
Կվիրիկաշվիլին նշել է, որ նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
«Այդ մասին մեծ աղմուկ բարձրացավ երեկ: Դա բացառված է: Ես ուզում եմ մնալ այն պաշտոնում, որտեղ այսօր եմ, քանի որ դեռ շատ կարեւոր գործեր ունեմ ավարտելու»,-ասել է վարչապետը:
Կվիրիկաշվիլին անդրադարձել է նաև Էկոնոմիկայի նախարար Դմիտրի Քումսիշվիլիին` Վրաստանի առաջին փոխվարչապետ նշանակելուն: Ըստ վարչապետի.
«Դա կապված է նրա հետ, որ ես և Կախա Կալաձեն ակտիվորեն ներգրավվելու ենք առաջիկա խորհրդարական ընտրություններում»: Ըստ նրա` տնտեսական ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է լավ թիմ և լավ համակարգում: