
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրկաշվիլին ընդունել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոնին:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ կողմերն անդրադարձել են վրաց-հունգարական հարաբերություներին վերաբերող մի շարք կարևոր հարցերի:
Հանդիպման առանցքում է եղել նաև Հունգարիայի վարչապետի այցի նախապատրաստական աշխատանանքերը։ Հիշեցնենք՝ Վիկտոր Օրբանը Վրաստան կայցելի ապրիլին:
«Վրաստանի վարչապետը և Հունգարիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանում առկա մարտահրավերները, Վրաստանի բռնագրավված տարածքներում առկա իրավիճակը»,- ասված է կառավարության տարածած հայտարարության մեջ: