
Կիևում ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլոդվա) գագաթաժողովը տեղի է ունենում Վրաստանի նախագահությամբ և ՎՈւԱՄ-ի անդամ երկրների կառավարության հետ մեկտեղ ներկա են նաև Վրաստանի վարչապետն ու փոխվարչապետը:
«Մեր երկրների միջև հարաբերությունները շատ կարևոր են: Բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է: Կարևոր է նաև Ուկրաինան, հատկապես մեր ժողովուրդների միջև հարաբերությունները»,- հայտարարել է փոխվարչապետ Կախա Կալաձեն:
Գագաթաժողովի շրջանակներում նախատեսված են տարբեր ձևաչափերով հանդիպումներ, այդ թվում նաև տեղի կունենա Գիորգի Կվիրիկաշվիլիի և Պետրե Պորոշենկոյի հանդիպումը:
Սա Վրաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցն է Ուկրաինա: