
«Շատ կարևոր էր այցելությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ ամերիկացի գործընկերների հետ ունեցանք շատ բաց, առարկայական քննարկումներ այն բոլոր հարցերի շուրջ, որոնք ծրագրված էին այս այցելության շրջանակներում»,-այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ ամփոփելով ԱՄՆ այցը։ Տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը։
«Մեծ հույսեր ունենք, որ այս այցելությունն էական նշանակություն կունենա երկու երկրների ռազմավարական համագործակցության խորացման գործում։ ԱՄՆ-ն այս պահին Վրաստանի ամենակարևոր ռազմավարական գործընկերն է»,-նշել է վարչապետը։
Հիշեցնենք, որ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-23-ը աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ-ում։