Թբիլիսիում նոյեմբերի 14-ին կայացել է Ռուսաստանի և Վրաստանի գործարար ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը: Ռուսաստանցի գործարարները հետաքրքրություն են հայտնել գյուղատնտեսության, տրանսպորտի, շինարարության և առողջապահության ոլորտներում հնարավոր ներդրումների շուրջ: Այս հանդիպման անցկացման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Պրահայում՝ «Աբաշիձե-Կարասին» հերթական հանդիպման շրջանակներում:
«Հուսով ենք, դիվանագիտական հարաբերությունները շուտով կվերականգնվեն, քանի որ Վրաստանն ու Ռուսաստանը համագործակցության երկարատեւ պատմություն են ունեցել, նաև տարիներ շարունակ սիրով ենք վերաբերվել միմյանց: Լիարժեք բիզնեսի համար պաշտոնական հարաբերությունները բավարար չեն: Հուսով ենք, որ հարաբերությունները կշարունակվեն, կբարելավվեն և կվերադառնանք՝ «լավ իմաստով» Խորհրդային միության շրջանի հարաբերությունների մակարդակին»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի նորարարական զարգացման ասոցացիայի տնօրեն Մարինա Շիչվինան:
Տեղեկացնում է «frontnews.ge» լրատվականը: