Վրաստանը պետք է զարգացնի հարաբերությունները մի կողմից Եվրամիության, մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Ավստրիայի Արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը:
Նա կարևորել է վրաց-ավստրիական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, խոսել է նաև եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի գրանցած հաջողությունների մասին:
«Վրաստանը պետք է զարգացնի հարաբերությունները ինչպես Եվրամիության, այնպես էլ Ռուսաստանի հետ: Ցանկության դեպքում դա մինանշանակ հնարավոր է»,-«Interpressnews.ge»-ի փոխանցմամբ ասել է Կուրցը՝ նշելով, որ միակողմանի զարգացումը Վրաստանի համար չէ:
Սեբաստիան Կուրցը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ն կարող է լուրջ խթան հանդիսանալ Վրաստանի հետագա զարգացման ճանապարհին: