Transparency International միջազգային կազմակերպության այսօր հրապարակած «Կոռուպցիայի ընկալման վարկանիշ» 2017-ի ինդեքսում Վրաստանը երկու հորիզոնականով զիջել է դիրքերը և 180 երկրների մեջ զբաղեցրել է 46-րդ հորիզոնականը։
1995 թվականից սկսած յուրաքանչյուր տարի հրապարակվող այս ցուցակը կազմվում է փորձագետների շրջանում հարցումների արդյունքների հիման վրա։
Transparency International-ի վարկանիշում երկրները դասակարգվում են 0-ից 100 միավորային համակարգում, որտեղ 0-ն արտահայտում է կոռուպցիայի ընկալման ամենաբարձր, իսկ 100-ը՝ ամենացածր մակարդակը։
Այս տարի Վրաստանը ստացել է 56 միավոր, որը նախորդ տարվանից մեկ միավորով պակաս է։ 46-րդ հորիզոնականը Վրաստանը կիսում է Մալթայի հետ, որը մեկ միավորով բարելավել է իր դիրքերը նախորդ տարվա համեմատությամբ։ Այնուամենայնիվ, Վրաստանը Արևելյան Եվրոպայում (բացառության Եվրամիության երկրների) և Կենտրոնական Ասիայի երկրներում շարունակում է ունենալ լավագույն ցուցանիշը։
ինչ վերաբերում է հարևաններին, ապա Ռուսաստանը զբաղեցրել է 135-րդ հորիզոնականը (29 միավոր), Հայաստանը՝ 107 (35 միավոր), Ադրբեջանը՝ 122 (31 միավոր), Թուրքիան՝ 81 (40 միավոր)։
Վարկանիշի առաջատարներն են Նոր Զելանդիան (89 միավոր), Դանիան (88 միավոր) և Ֆինլանդիան (85 միավոր), ամենավատ վիճակում է Սիրիան՝ 14 միավորով: