
Վրաստանյան interpressnews լրատվականը հայտնում է, որ դեմոկրատ կոնգրեսմեն Թեդ Լիուն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել Ամերիկայի և Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին, ճանաչել Թուրքիայի կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը: Այս հայտարարությունը գործիչն արել է թվիթերյան իր էջում:
«Թուրքիան ձգտում է դեպի ավտորիտարիզմ և դառնում է էլ ավելի հակաամերիկյան: Մեզնից շատերը համառորեն պնդում էին ցեղասպանության ճանաչում: Կոչ եմ անում Թրամփին անել սա: ԱՄՆ-ն չպետք է շարունակի պատմական փաստերի անտեսումը»,- գրել է Թեդ Լիուն: