Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերի հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան Tabula.ge-ին հայտարարել է, թե խորհրդարանն աշխատում է մի օրինագծի վրա, որը կբարդացնի օտարերկրացիների կողմից գյուղատնտեսական հողեր գնելու գործընթացը: Խոսքը հողերի մասին օրգանական օրենքի ստեղծման մասին է, որը թույլ կտա օտարերկրացիներին հող գնել կամ վարձակալել բացառիկ դեպքերում:
«Դեռևս օրգանական օրենքի վրա աշխատում ենք: Երբ քննարկումները վերջանան, ավելի կոնկրետ կխոսենք: Մենք կարծում ենք, որ գյուղատնտեսական նշանակության հողերի օտարումը պարզեցված ընթացակարգով չպետք է լինի և պետք է այս կարևոր ռեսուրսը պաշտպանող մեխանիզմ գործի»,- հայտարարել է Բեսելիան: