Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի որոշմամբ՝ քաղաքապետարանի բարեկարգման և ճարտարապետական վերահսկողության ծառայության 2 աշխատակից հեռացվել են պաշտոններից: Այս մասին Կալաձեն հայտարարել է փետրվարի 14-ի քաղաքի կառավարման նիստի ժամանակ:
«Թբիլիսիի քաղաքապետարանի աուդիտը մի քանի ուղղությամբ ակտիվ աշխատանք է սկսել: Արդեն իսկ արձանագրվել են որոշ խախտումներ: Խոսքը վերաբերում է քաղաքապետարանի բարեկարգման և ճարտարապետական ծառայության երկու աշխատակցի կողմից շահերի անհամատեղելիության օրենքի խախտմանը, մասնավորապես, աշխատակիցների՝ ընտանիքի անդամների հետ կապված կողմնակալ որոշումների ընդունումը: Նման դեպքերը վատ են անդրադառնում Թբիլիսիի քաղաքապետարանի վարկանիշի և աշխատակիցների աշխատանքի որակի վրա»,-ասել է Կալաձեն՝ հավելելով, որ քաղաքապետարանին միայն իրական մասնագետներ են հարկավոր, ովքեր պատրաստ են բարեխղճորեն ծառայել մայրաքաղաքին և նրա քաղաքացիներին:
Հաղորդում է News.ge-ն: