
Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկատվությամբ՝ Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհին այլևս չի գործում անվաշղթաներ օգտագործելու ռեժիմը:
Ավտոճանապարհային վարչությունից տեղեկացնում են, որ հիշյալ ավտոճանապարհի 94-146 կմ հատվածում (Նարդեվանի-Նինոծմինդա) արգելված է կցորդով, կիսակցորդով և 30-ից ավել նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկութունը, մնացած մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է: