
Վրաստանի խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն Վարշավայում է, որտեղ հանդիպել է Լեհաստանի նախագահ Անժեյ Դուդային:
Հանդիպմանը խոսվել է միջազգային քաղաքականությունում ազգային խորհրդարաների դերի և անվտանգության տեսանկյունից առկա մարտահրավերների մասին:
Իրակլի Կոբախիձեն Վարշավայում մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների նախագահների գագաթաժողովին: Նախատեսված են նաև բարձր մակարդակով մի շարք հանդիպումներ: