
Վրաստանի Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն «ծանր հանցագործությունը» կանխելու համար շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին:
Խորհրդարանի խոսնակն անդրադառնալով դատախազության հայտարարությանը, ըստ որի փորձ է արվել թունավորել Համայն Վրաց պատրիարք Իլիա երկրորդին, հույս է հայտնել, որ հետաքննությունը կբացահայտի գործի բոլոր մանրամասները:
Կոբախիձեն նաև առողջություն է մաղթել Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետին, ով այս օրերին բուժման նպատակով գտնվում է Գերմանիայում: «Ուրախ ենք, որ բարեհաջող է անցել պատրիարքի վիրահատությունը»,-ասել է նա: