
Կոալիցիայի լուծարումը բացառված չէ -հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն`մեկնաբանելով երկրի իշխող` Վրացական կոալիցիայի լուծարման մասին լուրերը:
Միևնույն ժամանակ նա ավելացրել է, որ մոտ ապագայում նման վտանգ չի տեսնում: Չնայած «Հանրապետական» և «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցությունների միջև առկա բանավեճին` Կախա Կալաձեն կարծիք է հայտնել, որ «Վրացական Երազանք» կոալիցիան գալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի նույն կազմով: Վրաստանի փոխվարչապետը նաև նշել է, որ որ մինչև ընտրություններ ժամանակ կա, և պետք չէ ժամանակից առաջ անցնել: