
Վրացական երազանը սկսել է աշխատել նոր ծրագրի վրա, որը նախատեսված է հատկապես կենսաթոշակառուների համար:Ինչպես բացատրել է Վրաստանի վարչապետը, թոշակառուներին աշխատանքի տեղավորելու ծրագիրը նախատեսում է հարկային արտոնություններ տրամադրել այն կազմակերպություններին, որոնք աշխատանքի կընդունեն կենսաթոշակային տարիքի անձանց: Սա չի նշանակում կենսաթոշակի կամ սոցիալական արտոնությունների վերացում: Սա հավելյալ եկամուտ է, որպեսզի այն մարդիկ, ովքեր ունեն պոտենցիալ և փորձ, կարողանան իրենց դրսևորել և իրենց փորձը փոխանցել երիտասարդ տարիքի աշխատողներին:
Ծրագիրն անվանել են «Կյանքը շարունակվում է»: Մոտ օրերին սպասվում է ծրագրի պաշտոնական ներկայացումը: Ծրագրի մշակման վրա աշխատում են Ֆինանսների և Աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունները: Գիորգի Կվիրիկաշվիլին վստահ է, որ այս նոր ծրագրի միջոցով շատ կարևոր գործ է արվում, կենսաթոշակային տարիքի շատ մարդկանց մոտ կավելանա առույգությունը։ Վարչապետն այն կարծիքին է, որ այս կերպ ճիշտ կօգտագործվի ավագ սերնդի աշխատանքային պոտենցիալը: