Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողը հատուկ վիճակահանության միջոցով պարզել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնացող սուբյեկտների ընտրական համարները:Ցուցակում ընդհանուր առմամբ 31 կուսակցություն և 1 անկախ թեկնածու է:
«ԿԸՀ-ի կողմից գրանցված է 30 ընտրական սուբյեկտ, որոնցից 24-ը քաղաքական կուսակցություն է, 5-ը՝ դաշինք, իսկ մեկը՝ նախաձեռնող խումբ: Համարների վիճակահանությանը մասնակցել է 15 ընտրական սուբյեկտ։ Ինչ վերաբերում է մնացածներին, ապա օրենսգրքի համաձայն, նրանք հնարավորություն են ունեցել գրանցվել այն համարի ներքո, որով հանդես են եկել նախորդ ընտրություններում»,- հայտարարել է ԿԸՀ մամուլի խոսնակ Անա Միքելաձեն: