
Մարդու իրավունքների կենտրոնի «Կանանց նկատմամբ բռնության կանխարգելում» զեկույցում նշվում է, որ Femicide-ի (կանանց նկատմամբ բռնության ծայրահեղ դրսևորում) պատճառով կին ոստիկանների թիվը պետք է ավելանա:
Կազմակերպության տվյալներով, 2017 թվականին Վրաստանում սպանվել է 22 կին: Զեկույցում մի ամբողջ գլուխ է հատկացված իրավապահ մարմինների կողմից ընտանեկան բռնության դեպքերի հետ ոչ համարժեք աշխատանքին:
Մասնավորապես, եղել է դեպք, երբ իրավապահ մարմինները սահմանափակվել են միայն զգուշացումով: Մարդու իրավունքների կենտրոնը ավելի խիստ մոտեցումների կողմնակից է: Կազմակերպությունը գտնում է, որ աշխատանքային խմբում պետք է ավելացվեն կին ոստիկան տեսուչների թիվը:
Շարժման հեղինակներն ասում են, որ Վրաստանում կանանց սպանությունների կանխարգելման հարցով դիմելու են Վրաստանի խորհրդարանին, դատախազությանը, ներքին գործերի նախարարությանը և նախագահին։