
Խորհրդարանական մեծամասնության անդամ Գեդևան Փոփխաձեն մայիսի 17-ին՝ հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը նախատեսված ակցիաների անցկացման մասին ասել է՝ «ով ինչպես ուզում է, թող այնպես էլ նշի»:
«Ոչ ոք այդ հարցում անհաշտության համար մեզ չի կարող մեղադրել»,-imedinews-ի փոխանցմամբ, հայտարարել է մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Փոփխաձեն՝ անդրադառնալով խորհրդարանի շենքի մոտ անցկացված ակցիաներից մեկին, որտեղ ցուցարարները պահանջել են նույն հանձնաժողովի ղեկավար Սոփո Կիլաձեի հրաժարականը։
Փոփխաձեի կարծիքով, Կիլաձեի հրաժարականի համար հիմք չկա:
Տեղեկացնենք, որ «Հավասարության շարժման» անդամները, որոնց գլխավորությամբ կազմակերպվել է Կիլաձեի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան, մասնակցել են մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստին: