
«Ամենայն Պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Մառնեուլիում տեղի ունեցած ընդհարումը ներկուսակցական հակասությունների արդյունք չէ»,- այս մասին հայտարարել է Մառնեուլիի քաղաքապետի թեկնածու Թեմուր Աբազովը:
Աբազովը չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ընդհարման պատճառը բիզնես հետաքրքրությունն է եղել:
«Վրացական երազանքում» ներքին ընդհարումներ չկան, իսկ ընդհարման մասով հիշեցնեմ, որ գործում ներգրավվել է նաև ՆԳ նախարարը՝ վստահ եմ, որ ամենասեղմ ժամկետներում մեղավորները կպատժվեն», — նշել է Աբազովը:
Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն: